Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի նախկին օգնականը Բայդենին Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ խորհուրդ է տվել

12:30, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Թրամփի նախկին օգնականը Բայդենին Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ խորհուրդ է տվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական, Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով Սպիտակ տան նախկին տնօրեն Ֆիոնա Հիլը կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին չկրկնել նախկին նախագահ Բարաք Օբամայի սխալները Մոսկվայի հետ հարաբերություններում, գրում է NYT թերթը:
     Նրա խոսքով՝ Բայդենը պետք է Մոսկվայի նկատմամբ այլ մոտեցում ցուցաբերի։
     «Օբաման Ռուսաստանին շատ արհամարհական էր վերաբերվում, նրան տարածաշրջանային տերություն էր անվանում։ Նրանք (Օբամայի վարչակազմը) չէին ուզում շատ մտածել Ռուսաստանի մասին»,- կարծում է Հիլը։
     Թրամփի նախկին օգնականը նշել է, որ Օբամայի նախագահությունից ի վեր «աշխարհն ամբողջությամբ փոխվել է»:
     «Նրանք ստիպված կլինեն այլ կերպ մտածել»,- խորհուրդ է տվել նա ամերիկյան նորընտիր վարչակազմին։

4332 | 0
Facebook