Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տիկնայք և պարոնայք «17»-ականներ, իզուր մի բզբզացեք». Նինա Կարապետյանց

18:00, հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ.
«Տիկնայք և պարոնայք «17»-ականներ, իզուր մի բզբզացեք». Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչությունը կազմում ա 2 959 000 մարդ, ըստ Շարմազանովի`
     Փաշինյանին սատարում ա 35 մարդ, հրաժարականը պահանջում ա 35 000 մարդ, և դա հիմք ա հրաժարական պահանջելու ու իշխանությունը «17-ին» փոխանցելու համար։
     Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ին երբեք չի հետաքրքրել ժողովրդի կարծիքը, բայց պարզ հաշվարկը հուշում ա, որ․
     մնացած 2,923,965 մարդ առնվազն ձեզ չի սատարում, տիկնայք և պարոնայք «17»-ականներ, այլապես կլիներ փողոցում (եթե ոչ Երևանում, ապա իրենց բնակավայրերում)։
     Գուցե (կամ ամենայն հավանականությամբ) Փաշինյանին էլ չի սատարում, բայց ձեր կողքին էլ կանգնած չի։

Հետևություն
     Իզուր մի բզբզացեք, կաբինետներում «ծնված»/«մեծացած», թանկանոց պարֆյումներով, շուբաներով ու ոսկյա զարդերով «առաջնորդները» «փողոցում» սատարում չեն գտնում, գնացեք տուն, վայելեք անիծյալ թավիշը։
     Իսկ ժողովուրդն իմաստուն ա, անգամ երբ հոգեպես կոտրված ա»:

7794 | 5
Facebook