Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անմիջապես զեկուցեցի Սերժ Սարգսյանին, ասաց` շտապ կապվեմ Կուտոյանի հետ». Գառնիկ Իսագուլյան

13:50, չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ.
«Անմիջապես զեկուցեցի Սերժ Սարգսյանին, ասաց` շտապ կապվեմ Կուտոյանի հետ». Գառնիկ Իսագուլյան

Այդ չափի գումար` 48 մլն դոլար, որոնք Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է հենց Ադրբեջանից ու Թուրքիայից, եղել է բացարձակ ճշմարտություն, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով շաբաթներ առաջ անդրադարձել էր այս թեմային: «Երբ Նիկոլ Փաշինյանը քայլում էր Գյումրիից Երևանում, Երևանում տեղի էին ունենում հեղափոխության նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Բոլորին հայտնի Շիշ բռնողի` Նաիրի ու Հայկ Սարգսյանների տունն իմ պատուհանի դիմաց էր: Տեսա, որ հայտնվեցին կարմիր համարներով մեքենաներ` ամերիկյան դիվանագիտական համարներ էին: Բերվում էին արկղեր: Հետո իմացա, որ բաժանվում են սմարթֆոններ` տասը հազար հատ, որոնց մեջ հայերեն, ռուսերեն, անգլերեն ծրագիր կար ներբեռնված տասնապետերի, հարյուրապետերի, հազարապետերի անուն-ազգանուններով: Ես այդ ժամանակ անմիջապես զեկուցեցի Սերժ Սարգսյանին, ասաց` շտապ կապվեմ ԱԱԾ տնօրեն Կուտոյանի հետ: Տեղեկացրեցի, բայց ցավում եմ, որ վերջինը գործնական միջոցներ չձեռնարկեց Հայկ ու Նաիրի Սարգսյանների բնակարանի խուզարկության ու էդ ամեն ինչի հայտնաբերման համար... Բավական էր` հազարապետը սեղմի կոնկրետ սեղմակ ու իր հազար անդամները լսում էին, հրահանգ էր տրվում` ով որտեղ ճանապարհ փակի և այլն»,- ասաց Իսագուլյանը:

Տեսանյութը` Yerevan Today-ի
13745 | 3
Facebook