Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գնում ենք Կառավարական ամառանոց». Գեղամ Մանուկյան

17:25, շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.
«Գնում ենք Կառավարական ամառանոց». Գեղամ Մանուկյան

Ազատության հրապարակում ավարտվեց ընդդիմադիր ուժերի հանրահավաքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ պատրաստվում են քայլերթ իրականացնել՝ շարժվելով Բաղրամյան պողոտայով դեպի Պռոշյան փողոց և հասնելով մինչև Կառավարական ամառանոց:

«Մենք Փաշինյանի հեռանալու պահանջը ներկայացնելու ենք անմիջականորեն հենց Կառավարական ամառանոցի մուտքի մոտ, որ նա լավ լսի, որ հասկանա, որ իրեն հայրենիքը չի ուզում, ուզում է առանց Նիկոլ Հայաստան: Ամառանոցի մոտ տրվելու են նրա հեռացման համար հստակ պայմաններ և վերջնաժամկետ»,- ասաց նա:

4166 | 2
Facebook