Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայտնի է՝ ով է փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը

18:55, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
Հայտնի է՝ ով է փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը

Այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը ծանր վիրավորվել էր Արցախյան վերջին պատերազմում, դուրս է գրվել հիվանդանոցից։

Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պատերազմի օրերին բազմիցս եղել է Արցախում և լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում, որում պատկերված է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտը. ըստ լրագրողի՝ նա փրկել է Ջալալ Հարությունյանի կյանքը և վերջինի զրահաբաճկոնն ու ավտոմատը դեռ Ռոբերտի տանն են։

16394 | 0
Facebook