Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Վարչապետի հետ հանդիպել ենք, բայց արդյունքները մեզ չեն բավարարել». ժամկետային զինծառայողի ծնող

13:40, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Վարչապետի հետ հանդիպել ենք, բայց արդյունքները մեզ չեն բավարարել». ժամկետային զինծառայողի ծնող

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել ժամկետային զինծառայողների ծնողները՝ պահանջելով մինչև սահմանի փակումն ու տարածքները Ադրբեջանին հանձնելը վերադարձնել իրենց որդիներին։

Ակցիայի մասնակիցներից Լուսինե Հարոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեկ հինգ հոգով հանդիպել են ՀՀ վարչապետի հետ, բյաց արդյունքներն իրենց չեն բավարարել:

«Փաշինյանը խնդրել էր՝ երկու օր ժամանակ տանք նրան պատասխանի համար, բայց բանակցող ծնողները դուրս էին եկել այն համոզմամբ, որ պատասխանը բացասական է լինելու, այդ պատճառով այսօր նորից հավաքվել ենք և պետք է հասնենք մեր արդար պահանջի բավարարմանը, որովհետև այլընտրանք չենք տեսնում: Պատերազմի սարսափի միջով անցած երեխաները հերոսներ են, ոչ միայն արժանի վերաբերմունքի չեն արժանանում, դեռ մի բան էլ գերի պետք է դառնան: Իմ որդին Արալեռում է ծառայել, այն երեխաները, որոնք Արալեռից են, Ջաբրայիլից են, հիմնականում տեղակայվել են Մարտունիում»,- ասաց նա:

Մոր խոսքով՝ զինծառայողների պայմանները «հիմնականում սարսափելի են» և հիմա որևէ երաշխիք չունեն պաշտոնական տեղեկատվությանը հավատալու:

| | |
1665 | 0
Facebook