Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լուսանկար՝ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից

12:00, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
Լուսանկար՝ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից

Mediaport թելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ գաղտնի այցից և գրել. «Լուսանկարն արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը նրա հետ վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք Mediaport-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է ՌԴ՝ իր պաշտոնի հարցով: Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին:
     Այդ սցենարը կանխելու նպատակով Արայիկ Հարությունյանը գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ օգնություն խնդրելու և պլանավորել էր այնտեղ մնալ մինչև նոյեմբերի 25-ը, սակայն բացահայտումից հետո ընդհատել է այցը:

Նա Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով՝ վճարելով 25.000 եվրո»:

15272 | 1
Facebook