Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անհետաձգելի խնդիր է ռազմագերիների ազատումը». Արթուր Սաքունց

16:25, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ.
«Անհետաձգելի խնդիր է ռազմագերիների ազատումը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջնահերթ, չգիտեմ հրատապ, անհետաձգելի խնդիր է ռազմագերիների ազատումը գերությունից, վայրկյան առաջ վերջ տալու մարդկանց այն անմարդկային կտտանքներից ու դաժան վերաբերմունքից, որ ենթարկվում են ադրբեջանցիների կողմից։

Բացի Միջազգային Կարմիր խաչից, պետք է ներգրավել միջազգային բոլոր կառույցներին այս հանցագործությունները դադարեցնելու, մարդկանց այդ դժոխքից հանելու, կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար։

ԱԳՆ գիշեր-ցերեկ պետք է աշխատի այս ուղղությամբ, և ինչ է անում այս ուղղությամբ։

Անտանելի է արդեն այդ ամենը տեսնելը, որ տարածվում են տարատեսակ տեսանյութերով։

Անձամբ չեմ տարածի այդ տեսանյութերը, երբեք, բայց սա իր հերթին զանգվածային հոգեբանական ու ֆիզիկական լրացուցիչ ցավ պատճառելու, մարդկային արժանապատվությունը շարունակաբար և անպատժելիորեն նվաստացնելու նպատակ է հետապնդում»։

2356 | 0
Facebook