Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերջին 1 օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 648 փախստական». Իգոր Կոնաշենկով

20:20, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Վերջին 1 օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 648 փախստական». Իգոր Կոնաշենկով

Ավելի քան 640 փախստական է վերջին 1 օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ, նոյեմբերի 14-ից Հայաստանի տարածքից վերադարձել է ավելի քան 1 700 բնակիչ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
     «Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 648 մարդ։ Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել 1709 փախստական, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները»,- հայտարարել Է Կոնաշենկովը։
     Նա ընդգծել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Բացի այդ, ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է հակամարտության ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը:

4146 | 0
Facebook