Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը

14:45, հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններից հետո պետք է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանմանը:

«Ես վստահ եմ, որ հիմա, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք հանգում ենք խաղաղ կարգավորման, պետք է հատուկ ուշադրություն դարձնել միմյանց՝ և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների մշակութային ժառանգության պահպանման հարցին։ Ընդհանուր առմամբ դեռ շատ անելիքներ կան, պետք է ամուր, պատմականորեն Ղարաբաղի հետ կապված հայերի և ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը նույնպես միավորող գործոն դառնա հետագա կիրառվելիք քայլերի համար»,- ասել Է Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

7418 | 0
Facebook