Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդում՝ շարժական զենիթահրթիռային համակարգից. ՌԴ ՊՆ հայտարարությունը

21:20, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդում՝ շարժական զենիթահրթիռային համակարգից. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, զոհվել է 2 մարդ, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
     «Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17: 30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանի մոտ՝ Երասխ հայկական բնակավայրի մոտակայքում գտնվող օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռը: Հրթիռի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում: Անձնակազմի 2 անդամներ զոհվել են, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության կողմից քննություն է տարվում ռուսական ուղղաթիռի վրա կրակողների պատկանելությունը պարզելու ուղղությամբ: Ուղղաթիռն ուղեկցել է ռուսական ռազմակայանի ավտոշարասյունը և խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից»,- հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։

11956 | 1
Facebook