Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻԵԴ է ներկայացվել սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ ապացույցներ

17:40, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
ՄԻԵԴ է ներկայացվել սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ ապացույցներ

Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Կառավարությունը դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով։

5316 | 0
Facebook