Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չհուսահատվես, եղիր վճռական և անկոտրում». Ն. Մկրտչյան

10:10, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«Չհուսահատվես, եղիր վճռական և անկոտրում». Ն. Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնաեթերում Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ես ուզում եմ հիմա շատ հստակ պատասխանենք մի հարցի. հայ ժողովուրդը, պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների»:
     Ինքը հարցրեց, ինքը պատասխանեց, ինքը հաստատեց…մեր անունից:
     Մենք ոչ միայն փոխզիջումներին դեմ ենք, այլև թույլ չենք տա, որ Ղարաբաղի, նրա ազատագրված տարածքների հաշվին փոխզիջումների գնա ՀՀ որևէ իշխանություն:
     Իսկ ընդհանրապես, անթույլատրելի է այսպես հուսահատ մտնել եթեր, բացարձակ մերժելի է գործածել «Հայաստանի կապիտուլյացիա» արտահայտությունը:
     Նիկոլ Փաշինյանն ինձնից լավ գիտե, որ մենք պայքարում ենք երկու մոլագարների և նրանց արյունարբու բանակների դեմ: Եվ հիմա, երբ նրանց, ինչպես հարբած եզներին, ցույց են տալիս կարմիր կտորը՝ «փոխզիջում» բառով, մոլագարները դրանից ավելի են ոգևորվում:
     Նիկո՛լ ջան, իմ հին ընկեր ու գործընկեր, ՀՀ վարչապետ և Գերագույն գլխավոր հրամանատար, շատ է եղել, որ տարիներ առաջ, քաղաքական և աշխատանքային դժվար պահերին զանգահարել եմ քեզ, լրագրողական պայքարում հաճախ ենք միասին եղել, այն ժամանակ դու էիր ինձ հուսադրում, հիմա ես եմ քեզ վստահեցնում՝ հաղթանակը մերն է լինելու, ծանրագույն կորուստներով և դժվար խաղաղությամբ, բայց մերն է լինելու:
     Պատերազմը նրանով է պատերազմ, որ նահանջին հաջորդում է առաջխաղացումը, պարտությանը՝ հաղթանակը:
     Չհուսահատվես:
     Եղիր վճռական և անկոտրում»:

9431 | 0
Facebook