Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Բաց նամակ

Առաջնագծում վիրավորված արցախցու բաց նամակը վարչապետին ու հայ ժողովրդին

01:50, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
Առաջնագծում վիրավորված արցախցու բաց նամակը վարչապետին ու հայ ժողովրդին

Առաջնագծում վիրավորված արցախցի Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջով բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին ու հայ ժողովդրին. «ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
     Բոլոր նրանց, ովքեր կփորձեն մեկնաբանություններում քննադատել իմ գրածը, խնդրում եմ, գրառումս կարդալ մինչև վերջ, չընկալել այն որպես ղարաբաղցու, իշխանամետի և ոչ էլ ընդդիմադիր անձի խոսքեր, պարզապես խորհուրդ կտամ խորը շնչել և այն ընդունել որպես հայ ազգի զավակի սրտի խոսք։
     Մեծարգոʹ պարոն Փաշինյան, Ձեզ գրում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ազատ Գրիգորիի Ադամյանը։ Քանի որ վստահ եմ` Ձեզ մոտ կառաջանա «Իսկ ի՞նչ ես անում դու համացանցում» հարցը, առաջնահերթ նշեմ, որ N զորամասում իրականացնելով մարտական ծառայությունս` ստացել եմ բեկորային վիրավորում, այդ իսկ պատճառով հիմա ֆիզիկապես ի վիճակի չեմ լինել առաջնագծում, բայց օգնում եմ թիկունքում և ժամանակ առ ժամանակ մեկնում եմ առաջնագիծ։
     Լսելով ձեր այսօրվա ելույթը՝ վերապրեցի սեպտեմբերի 27- ից առ այսօր ապրած օրերս։ Դուք ասում եք, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների, բայց իրականում մենք պատրաստ չենք։ Փոխզիջում բառը լսելիս կռվելս էլ չի գալիս։ Դուք հարցնում եք` հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների, որից հետո պատասխանում եք, որ, այո, ՀԱՅ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, անգամ՝ ցավոտ փոխզիջումների․․․ Եթե անգամ կան անձիք, ովքեր պատրաստ են ձեր կողմից նշված ցավոտ փոխզիջումների, ուրեմն նրանք չեն հասկանում այդ բառերի նշանակությունը, կշիռն ու ցավը։
     Պարոʹն Փաշինյան, անկեղծ, ես չեմ պատկերացնում, թե ոնց պիտի մենք բացատրենք ՑԱՎԱԼԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ բառը այն զինվորներին, սպաներին ու անմեղ քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին, որ մենք բոլորս կարողանանք շարունակել մեր ՓՈԽԶԻՋՎԱԾ կյանքը։ Ինչպե՞ս եք դուք համարձակվում օգտագործել ՑԱՎԱԼԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ բառը, երբ մենք մահամերձ տղերքին խոսք ենք տվել, որ ամեն ինչ լավ է լինելու, անգամ երբ արնաքամ եղած զինվորը ծխեց իմ արնոտ ձեռքերով նրա շուրթերին դրած վերջին ծխախոտը, նրա աչքերի մեջ ես հավատ տեսա, նա հավատում էր, որ նրա գործը մենք կիսատ չենք թողնի։ Ես չեմ ուզում ասել, թե ինչու ենք ՄԵՆՔ հիմա համաձայն փոխզիջման, բայց մի օր երևի դա էլ կշարադրեմ տողերիս մեջ։
     Կցանկանայի նաև նշել, որ ճգնաժամային պայմաններում ժողովրդին իրավիճակը սխալ ներկայացնելը հանգեցնում է մի շարք տխուր փաստերի։
     Ամենացավալի փաստն այն է, որ ազգս պառակտվել է երկու մասի։ Խոսքս այն անձանց մասին է, ովքեր անգամ այս պայմաններում խաղում են ՂԱՐԱԲԱՂՑԻ – ՀԱՅԱՍՏԱՆՑԻ խաղը։ Շատ եմ կարդում տողեր, որտեղ բողոքում են ապաստան գտած արցախցիներից։ Սիրելի՛ հայրենակիցներ, կաʹմ մի օգնեք, կաʹմ էլ եթե օգնում եք, երեսով մի տվեք, խնդրում եմ։ Հիմա բոլորիս համար հավասար դժվար է, եթե արցախցիներից դժգոհ եք, սպասեք պատերազմը վերջանա, կգաք իմ երեսին կարտահայտեք ձեր դժգոհությունները, իսկ ես բոլորի փոխարեն ներողություն կխնդրեմ։ Ով որ խուսափել է ծառայությունից, դա նրա և նրա տղամարդկության խնդիրն է, եթե մարդ չի պաշտպանում իր տունը, ուրեմն դա այլևս նրա տունը չէ։ Որտեղի՞ց ձեր մեջ այդքան ատելություն միմյանց նկամամբ, որ անգամ այս դժվար օրերին դուք քննադատում եք միմյանց։ Ինձ համար լավ է տեսնել թուրքի դեմ պատերազմը, քան թե տեսնել, թե ինչպես են հայերը իրար կոկորդ կրծում։ Մեր թշնամու կողմից կռվում են տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք անգամ ադրբեջանցի չեն, իսկ ոմն ՀԱՅԵՐ համացանցում իրար հանձնում են հողի, ինչ է, մենք չկա՞նք այդքան, որ ի վերջո հասկանանք, որ հայը ամեն տեղ հայ է, ու որ մենք ԲՈԼՈՐՍ ունենք մի նպատակ։ Մեր դժբախտությունը այն է, որ մենք համախմբվում ենք միայն դժվարության օրերին, սիրելիներս, ՀԱՅԸ մնում է ՀԱՅ, ու ամեն մի հայի ցավը բոլորիս ցավն է։
     Տողերը գրելուց հիշեցի մեծն Սևակի տողերը.
     Ո՞ր մատդ կտրես՝ Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի, Էլ ի՞նչ ամենա»:

| | |
113759 | 0
Facebook