Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը

19:45, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.
Ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։
     Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։
     Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։
     Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

8055 | 1
Facebook