Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղվանից կներկայացնենք քարտեզով որոշակի տեղեկություններ». Արծրուն Հովհաննիսյան

22:40, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
«Վաղվանից կներկայացնենք քարտեզով որոշակի տեղեկություններ». Արծրուն Հովհաննիսյան

«Մենք ևս վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ տեղյակ է համացանցում շրջանառվող քարտեզի մասին:

Նրա խոսքով՝ համացանցում շրջանառվող այդ ծրագիրը պատերազմի առաջին օրից է իրականացվել. «Դա հիմնականում ուկրաինական բլոգերների պատրաստած քարտեզն է, որն, այո, չի արտացոլում ամբողջ իրավիճակը: Մենք շատ ենք ստանում այդ հարցը, թե արդյո՞ք քարտեզով կարելի է ներկայացնել, թե՞ ոչ: Առաջնահերթ խնդիրը քարտեզով ներկայացնել-չներկայացնելու այն է, որ մարդկանց մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, քատերզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը»,- հայտնեց Հովհաննիսյանը:

7961 | 0
Facebook