Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից երեխա է վիրավորվել. վիճակը ծանր է

18:20, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից երեխա է վիրավորվել. վիճակը ծանր է

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից, տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ՝ հողագործական աշխատանքի:
     Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
     Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

10277 | 1
Facebook