Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատերազմի ընթացքում մեր զորքերը հյուսիսային ու հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել». վարչապետ

14:50, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Պատերազմի ընթացքում մեր զորքերը հյուսիսային ու հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել». վարչապետ

«Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային ու հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում, այսուհանդերձ ԱՀ ՊԲ-ն վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ: Ստեղծվել է բավականին ծանր իրադրություն. այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով, այլ՝ որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու ժողովրդի հետ»,- քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

23643 | 0
Facebook