Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում». Լավրով

14:00, երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
«Հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում». Լավրով

Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Մոսկվայում, ամբողջությամբ չի պահպանվում. մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ:
     ՀՀ ԱԳ նախարարը ևս անդրադարձել է երկու օր առաջ Ռուսաստանում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը: «Այսօր մեզ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, ու դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց բարձր։ Ցավոք, այսօր մենք չենք կարող ասել, որ գործնականում ունենք կրակի լիարժեք դադարեցում և բառացիորեն իմ այստեղ ժամանելուց առաջ շարունակում էին լուրեր ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը»,- ասաց Մնացականյանը։

«Հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում». Լավրով
10323 | 0
Facebook