Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այլևս ոչ մի ցեղասպանություն»․ Մայքլ Բի Ջորդան

23:10, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
«Այլևս ոչ մի ցեղասպանություն»․ Մայքլ Բի Ջորդան

Հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանը Twitter-ի էջում պրոհայկական հրապարկում է կատարել։ Նա աջակցություն է հայտնել իր հայ ընկերներին` դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական հարձակումներն Արցախի դեմ:
     «Այլևս ոչ մի ցեղասպանություն: Մտքերով՝ ամենուրեք գտնվող հայ ընկերներիս հետ եմ և այս հավելվածի միջոցով հետևում եմ այն ամենին, ինչի մասին մեդիան լռում է»,- գրել է դերասանը` օգտագործելով «Խաղաղություն Հայաստանին» հաշթեգը:
     Հիշեցնենք, որ Մայքլ Բի Ջորդանի հայտնի ֆիլմերից են «Քրիդ»-ը, «Սև հովազ»-ը, «Ֆանտաստիկ քառյակ»-ը և այլն։

8225 | 0
Facebook