Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

11:15, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգթոնը չի ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերածվի միջազգային հակամարտության։ «Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը չպետք է միջամտեն այս ամենին»,- ասել է նա։ Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և զինադադար կնքեն: «Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգայնանա։ Ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հետ կանգնեն»,- ասել է պետքարտուղարը:
     Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները շփվել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ՝ կոչ անելով դադարեցնել կրակը։

7466 | 0
Facebook