Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը՝ Գետաշենի, Շահումյանի ուղղությամբ առաջխաղացման մասին

13:45, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Արծրուն Հովհաննիսյանը՝ Գետաշենի, Շահումյանի ուղղությամբ առաջխաղացման մասին

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողները հարց ուղղեցին Գետաշենի, Շահումյանի շրջաններում առաջխաղացման հետ կապված համացանցում տարածված լուրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին նպատակահարմար չէ մեկնաբանել կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները, հատկապես որոնք վերաբերում են մեր զինված ուժերի հաջողություններին, առաջընթացներին: Եկեք մարտական գործողությունների ակտիվ փուլի ընթացքում կոնկրետ բնագծեր, բնակավայրեր չշեշտենք: Դա այնքան էլ ճիշտ չի»:

13135 | 1
Facebook