Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փաշինյանը Պուտինի հետ չի քննարկել Ռուսաստանի ռազմական միջամտության հնարավորությունը

10:55, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Փաշինյանը Պուտինի հետ չի քննարկել Ռուսաստանի ռազմական միջամտության հնարավորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Ռուսաստանի ռազմական միջամտության հնարավորությունը: Այս մասին ՀՀ վարչապետն ասել է Երևանում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է ТАСС-ը:

«Օրակարգում նման հարց չկա»,- պատասխանել է Փաշինյանը:
     Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորությունը։

7436 | 2
Facebook