Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը». Էդմոն Մարուքյան

04:15, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանն արդեն երկու օր է գտնվում է ռազմական դրության մեջ. բոլորս պատերազմի մաս ենք։ Սակայն պետք է ձեզ տամ կարևոր ուղերձ, որը, միգուցե, որևէ մեկը չի ցանկանա իր անունից հնչեցնել:

Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը, այսինքն, պետք է հնարավորինս ապահովենք այն առաջվա նման՝ ոչ թե պահելով գումարը բարձի տակ, այլ ծախսելով մեր տարատեսակ կարիքների համար, քանի որ դրանից էլ գեներացվում են պետության կարիքներին ուղղված հարկային միջոցները՝ ի ապահովումն մեր բանակի և պետության այլ առաջնային կարիքների։

Այսպիսով, եկեք փորձենք շարունակել ապրել և ծախսել մեր միջոցները հնարավորինս այնպես, ինչպես խաղաղ ժամանակ՝ միաժամանակ ապահովելով մուտքեր պետական բյուջե, որից հոգում ենք այնպիսի ծախսեր, ինչպիսիք են զինվորի հացը, սպառազինությունը և թիկունքը։

Խնդրում եմ տարածել այս ուղերձը»:

4678 | 0
Facebook