Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հայաստանի ղեկավարն արդեն անուղղակիորեն, բայց հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան

16:20, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«Հայաստանի ղեկավարն արդեն անուղղակիորեն, բայց հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ևս մեկ պնդում այլևս իրականություն է: Հայաստանի ղեկավարն արդեն սեփական շուրթերով անուղղակիորեն, բայց բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի և սպառնում է պատասխան կոմպրոմատներով: Դժվար թե դրանք իր մոտ առկա են, իսկ այն, որ ընդունում է Ադրբեջանի մոտ եղածների հանգամանքը և ուղղակիորեն թշնամի երկրին կոչ անում դրանք չհրապարակել` հաստատում է երկու օր առաջ իմ արած պնդումը, որը, իհարկե, մեր հասարակության այն սպեցիֆիկ մտոհորիզոն ունեցող զանգվածի կողմից դարձյալ թշնամաբար ընդունվեց:

Հիմա իրենց մարդ-աստվածն է այդ փաստն ընդունում և դա իմ այն կանխատեսումն էր, որի չիրականանալու անկեղծ և ծածուկ հույսեր ես ունեի:

Հ. Գ. Հետաքրքիր է, որ տերպետրոսյանական դավաճանական պլանի շուրջ իրենց հետ գաղտնի բանակցելու մասին Ադրբեջանի հայտարարությանն արձագանքեց միայն այդ հայտարարության երկրորդ գլխավոր դերակատարը` Արսեն Խառատյանը միայն: Առավել հետաքրքիր է, որ Խառատյանն ազնվորեն հայտարարեց, որ իր պաշտոնավարման օրոք ոչ մի բան չի բանակցել ադրբեջանցիների հետ: Բայց ադրբեջանցիները պնդում էին, որ Փաշինյանը նրան բանակցելու է ուղարկել պաշտոնը թողնելուց հետո միայն: Այդպիսով Խառատյանը խելացի հնարք կատարելով` հերքում է` խոսելով միայն իր պաշտոնավարման շրջանի մասին ու դրանով, փաստորեն, առավել հաստատում ադրբեջանական կողմի հայտարարության ցավալի փաստականությունը:
     Երկու և կես տարի է` մեր երկիրը կառավարում է ըստ էության` դավաճանական բնույթի նոր ռեժիմը:
     Իսկ մենք դեռ քնած ենք ու քնած...»:

| | |
3662 | 4
Facebook