Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեպտեմբերի 21-ը՝ Վաշինգթոնում «Հայաստանի Անկախության օր». հռչակագրի տեքստն՝ ամբողջությամբ

20:10, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Սեպտեմբերի 21-ը՝ Վաշինգթոնում «Հայաստանի Անկախության օր». հռչակագրի տեքստն՝ ամբողջությամբ

Վաշինգթոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն, ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգթոնում «Հայաստանի Անկախության օր»:

«Հաշվի առնելով, որ այսօր, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը և այս տարին նաև նշանավորվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ունի համաձայնագրեր, որոնք առնչվում են առևտրային ներդրումներին, ամրապնդում ժողովրդավարական հաստատությունները և խթանում կայուն և ներառական տնտեսական աճը, և

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Վաշինգթոնում և աջակցում է մշակութային բազմազանությանն ու Վաշինգթոնի հանրային դպրոցների դեսպանընկալության ծրագրի միջոցով մեր ուսանողների կրթական հարստացմանը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել մեր երկու երկրների միջև գործընկերությունը՝ հարաբերություններն առավել զարգացնելու և բարի կամք հաստատելու համար,

շնորհավորում եմ Հայաստանի դեսպանությանն Անկախության տոնի տոնակատարության առթիվ և ակնկալում Ձեր շարունակական համագործակցությունը Վաշինգթոնի հետ։

Այսպիսով, ես՝ Վաշինգթոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգթոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»,- ասված է հռչակագրի տեքստում:

2856 | 0
Facebook