Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն միֆ է անվանել Բելառուսում ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին հայտարարությունները

16:00, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոն միֆ է անվանել Բելառուսում ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին հայտարարությունները

Բելառուսում «հասարակության ինքնաբուխ ինքնակազմակերպման» և «ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու» մասին հայտարարությունները միֆ են։ Այս մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, անսպասելի կամ նոր բան չէ։

«Տարեց մարդիկ կհիշեն՝ երբ 90-ականներին Բելառուսում հազարավոր մարդիկ փողոց էին դուրս գալիս, մեքենաներ շրջում, այրում․․․»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել ԲԵԼՏԱ-ն:

Ինչպես ընդգծել Է նախագահը, «հասարակության ինքնաբուխ ինքնակազմակերպումը, այսպես կոչված հեղափոխական իրավիճակի հասունացումը, ընտրությունների ոչ լեգիտիմությունը և այլն՝ այս ամենը միֆեր են»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ Լուկաշենկոյին «անվտանգության երաշխիքներ» կտրամադրեն, եթե նա «խաղաղ հեռանա»:

Լուկաշենկոն նշել է, որ նա չի պատրաստվում «իշխանությունը հանձնել», քանի որ չի ցանկանում, որ Բելառուսը վերադառնա «1990-ականների կեսերի» իրավիճակին:

4055 | 0
Facebook