Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ի՞նչ է լինելու տասնյակ հազարավոր վարորդների հետ, եթե չկարողանան գազաբալոնները փոխարինել». Ա. Խաչատրյան

16:00, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Ի՞նչ է լինելու տասնյակ հազարավոր վարորդների հետ, եթե չկարողանան գազաբալոնները փոխարինել». Ա. Խաչատրյան

ԱԺ-ն քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Լիցենզավորման մասին», «Վարչական իրավախախտումների մասին» նախագծերի փաթեթը: «Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: Բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը»,- ասաց Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Տարբեր վիճակագրություն կա, որ ՀՀ-ում շուրջ 400 հազար մեքենա կահավորված է գազաբալոնային սարքավորումներով: Արգելվելու է շահագործել այն մեքենաները, որոնց գազաբալոնները չեն վկայագրվում, հետևաբար դրանք ենթակա են լինելու փոխարինման: Փոխարինումն արժե 200 հազարից մինչև 900 հազար դրամ: Ի՞նչ է լինելու տասնյակ հազարավոր վարորդների հետ, եթե չկարողանան գազաբալոնները փոխարինել»,- մտահոգություն հայտնեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

ԱԺ նիստ
| | |
3450 | 0
Facebook