Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանդիպել են Գարեգին Բ-ն և ԿԳՄՍ նախարարը

00:00, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Հանդիպել են Գարեգին Բ-ն և ԿԳՄՍ նախարարը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
     Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ առաքելական եկեղեցու առաջարկությունները:
     Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին»։

3072 | 0
Facebook