Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նավթի համաշխարհային գները նվազում են, իսկ Հայաստանում բենզինի գինը չի նվազում

14:35, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
Նավթի համաշխարհային գները նվազում են, իսկ Հայաստանում բենզինի գինը չի նվազում

MAMUL.am-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանում բենզինի և դիզելային վառելանյութի գների աճին։ Չնայած իշխանությունների պնդումներին, թե ի տարբերություն նախկինի, Հայաստանում բենզինն էժանացել է և արագ արձագանքում է համաշխարհային գների տատանումներին, իրականությունն այլ է։
     Այսպես։ Վերջին 8 ամիսների ընթացքում, կորոնավիրուսի համավարակի հետևանքով համաշխարհային բորսաներում նավթի գինը նվազեց շուրջ 50%-ով՝ 55-60 դոլարից հասնելով մոտ 30-35 դոլարի։ Այս ընթացքում Հայաստանում բենզինի գինը 420 դրամից նվազեց 280 դրամի, որը կազմում է արժեքի շուրջ 30%-ը։
     Այս գինը պահպանվեց ընդամենը մեկ ամիս։ Դրանից հետո Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գինը սկսեց արագ աճել՝ չնայած այն հանգամանքի, որ աշխարհում նավթի գնի չնչին տատանում էր նկատվում։ Ընդ որում, համաշխարհային բորսաներում նվազել էին նավթի բոլոր տեսակների գները, իսկ Հայաստանում նվազել էին միայն բենզինի ռեգուլյար և պրեմիում տեսակներն ու սովորական դիզվառելիքը։ Սուպեր տեսակի բենզինի գնացուցակում որևէ փոփոխություն չկար և վաճառվում էր 540 դրամով։ Դրա գինը նվազեց միայն երեք ամիս անց։
     Համավարակի աստիճանական նվազումից հետո, նավթի համաշխարհային գները սկսեցին չնչին աճ գրանցել։ Դրան զուգահեռ Հայաստանում սկսեց բենզինի և դիզվառելիքի շարունակական աճ՝ 280 դրամից հասնելով 340 դրամի՝ ռեգուլյար և 340 դրամի՝ պրեմիում տեսակի բենզինի համար այն ժամանակ, երբ նավթի համաշխարհային գներն աճել էին ընդամենը 20%-ով՝ կազմելով 42-44 դոլար մեկ բարելի դիմաց։ Հատկանշական է, որ վերջին մեկ ամսում նավթի համաշխարհային գները կտրուկ անկում գրանցեցին (13-17%) և այժմ տատանվում են 38-40 դոլարի միջակայքում, ինչը սակայն Հայաստանում որևէ կերպ չի դրսևորվում։ Ավելին, Հայաստանի բենզալցակայաններում, վերջին մեկ ամսում բենզինի ռեգուլյար և պրեմիում տեսակի և դիզվառելանյութի գինն աճել է երկու անգամ՝ 10-ական դրամով։

Հիշեցնենք, որ Հայաստանում բենզինի և դիզվառելիքի նմանատիպ գնանկում (1-2 ամիս ցածր գնի պահպանում, այնուհետև գնի արագ՝ նավթի շուկաների հետ որևէ զուգահեռներ չունեցող շարունակական գնաճ) տեղի էր ունեցել Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակվելու ժամանակահատվածում։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
50409 | 1
Facebook