Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

«Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին

12:10, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
«Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: «Հե՜յ Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է գործ չունենաս թուրք ժողովրդի ու Թուրքիայի հետ: Դու չգիտես պատմությունը, նույնիսկ՝ Ֆրանսիայի: Այդ դուք եք Ալժիրում մեկ միլիոն մարդ սպանել, իսկ Ռուանդայում՝ 800 հազար: Նախ սովորիր այս դասերը՝ նախքան դրանք մեզ դասավանդելը»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում РИА «Новости»-ն:

Ավելի վաղ Միջերկրական ծովի ավազանի եվրոպական յոթ պետությունների գագաթնաժողովի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ օրակարգային գլխավոր թեման Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների զսպման հարցը պետք է լինի։ «Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում, ինչն անընդունելի է։ Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ: Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք»,- հայտարարել էր Մակրոնը:

| | |
5202 | 0
Facebook