Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բյուրականում մեքենան գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

00:25, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Բյուրականում մեքենան գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սեպտեմբերի 10-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 21:30-ի սահմաններում Բյուրական գյուղի բնակիչ, 22-ամյա Արայիկ Կարապետյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Բյուրական գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին տեղադրված սալաքարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:
     Վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

3640 | 0
Facebook