Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ Ապրիլյան պատերազմից դասեր քաղել ենք». Մասիս Մայիլյան

23:50, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
«Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ Ապրիլյան պատերազմից դասեր քաղել ենք». Մասիս Մայիլյան

«1994թ. զինադադարից հետո ընկած ժամանակահատվածում տավուշյան դեպքերը երկրորդ խոշոր լարվածությունն էր՝ Ապրիլյան պատերազմից հետո»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմից հետ շատ բաներ վերաիմաստավորվեցին. «Հասկացանք, որ բանակին շատ ավելի մեծ ուշադրության պետք է արժանացնել, և անվտանգային խնդիրները պետք է լինեն առաջնային: Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ Ապրիլյան պատերազմից դասեր քաղել ենք»,- ասել է նա:
     Անդրադառնալով դիտարկմանը, որ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարեց Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի անհրաժեշտության մասին՝ Մասիս Մայիլյանն ընդգծեց, որ նման քննարկումներ են տեղի ունենում. «Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ այդ խնդիրն արդիական է: Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի առկայությունը դիվանագիտական ճակատում Հայաստանին կփրկի արտաքին ճնշումներից»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3214 | 0
Facebook