Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բեռնատարները կվճարեն ճանապարհներին պատճառած վնասի դիմաց. «Ժամանակ»

09:25, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ.
Բեռնատարները կվճարեն ճանապարհներին պատճառած վնասի դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում և օրենքով սահմանել ճանապարհային վճար, որն օգտագործվելու է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար:

Մինչև 12 տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող մեքենաների համար ճանապարհներով երթևեկելը լինելու է անվճար, ինչը նշանակում է, որ ճանապարհային վճարը կիրառվելու է միայն խոշոր բեռնատարների համար, որոնք էլ ամենամեծ վնասն են հասցնում ճանապարհներին: Նման վճարի սահմանումը միանգամայն արդարացված է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3574 | 0
Facebook