Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լիբանանահայ 9 ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում

23:45, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
Լիբանանահայ 9 ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հեռավար զրույց եմ ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Քննարկել ենք լիբանանահայության խնդիրները: Նորից ընդգծել եմ, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի համայնքը պահպանվի: Սակայն մեր այն հայրենակիցները, ովքեր որոշել են տեղափոխվել այլ երկիր, գերդասելի տարբերակը պետք է լինի վերադարձը Հայրենիք:

Ուրախ եմ, որ նման 9 ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում: Համապատասխան բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են»:

3167 | 0
Facebook