Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն կոչ է արել փակել գործադուլ անող ձեռնարկությունները

15:20, շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն կոչ է արել փակել գործադուլ անող ձեռնարկությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակիցները դուրս են եկել Գրոդնոյի փողոցներ: Նրանք հայտարարություններ են հնչեցնում, որ կողմ են խաղաղությանն ու կայունությանը և դեմ՝ ժողովրդի մասնատմանը տարբեր ճամբարների:

Ավելի ուշ ելույթ է ունեցել նաև Լուկաշենկոն: Նա կոչ է արել նահանգապետերին օգոստոսի 24-ից դադարեցնել այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնց աշխատակիցները գործադուլ են անում: «Եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, մի՛ ստիպեք։ Եթե ձեռնարկությունը չի աշխատում, երկուշաբթի օրվանից կողպեք կդնենք դարպասին, կկանգնեցնենք, իսկ հետո կորոշենք, թե ում հրավիրել այդ ձեռնարկություն»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն կոչ է արել փակել գործադուլ անող ձեռնարկությունները
6745 | 0
Facebook