Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել «Պուտինի խրտվիլակի» հեղինակին

00:15, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել «Պուտինի խրտվիլակի» հեղինակին

Պերմի դատարանն օգոստոսի 18-ին երկու տարվա ազատազրկման իրական ժամկետ է տվել Վլադիմիր Պուտինի մանեկենի գործով ամբաստանյալ Ալեքսանդր Շաբարչինին: Դանիլ Վասիլևը, որը նրա հետ խրտվիլակ էր տեղադրել, դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման։
     2018թ․-ի նոյեմբերին Պերմում Ցումի մոտ գտնվող սյան վրա խրտվիլակ է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքով։ Լապտերի վրա սև ժապավենով ամրացված մանեկենի վրա եղել է «Ռազմական հանցագործ Վ.Վ․Պինյա» գրությունը և ՌԴ նախագահի լուսանկարը:
     Հաջորդ օրը Պերմում ոստիկանները ձերբակալել են խրտվիլակի ենթադրյալ հեղինակ, Ալեքսեյ Նավալնիի շտաբի կամավոր Ալեքսանդր Շաբարչինին։ Նրան և նրա երկու ծանոթներին մեղադրել են մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության մեջ։ Հետաքննությունը պնդել է, որ Պուտինի մանեկենը կոպտորեն խախտում է հասարակական կարգը՝ «քաղաքական, գաղափարական, ինչպես նաև ՌԴ-ի բնակչության նկատմամբ սոցիալական խմբերի թշնամանքի պատճառներով, որոնք պաշտպանում են ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի գործունեությունը»: Դատավորն իր դատավճռում նաև համարել է, որ Շաբարչինը և Վասիլևը «ցուցաբերել են բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ և վնաս հասցրել նրանց, ովքեր իրենց ձայնը տվել է Պուտինին»:
     Ոստիկանության աշխատակիցը, որը կանչով եկել է ակցիայի վայր, հայտարարել է, որ ինքը քվեարկել է Պուտինի օգտին և որ ակցիան վարկաբեկում է իշխանություններին: «Երբ ես տեսել եմ մանեկենը, բարոյական վնաս եմ ստացել, բարձրացել է ճնշումս»,- ասել է ՆԳՆ աշխատակիցը:

Փորձագիտական եզրակացության մեջ ասվում է, որ գրության հեղինակները նախագահին բնութագրել են որպես «ոչ անկեղծ, սուտասան մարդ, ով կատարել է մարդկության դեմ հանցանքներ, այդ թվում՝ ռազմական»:
     Բացի «Պինյա խրտվիլակի գործից», Շաբարչինին նաև մեղադրել են զինվորական ծառայությունից խուսափելու համար:
     Դատապարտյալների փաստաբանները հայտարարել են, որ համաձայն չեն դատավճռի հետ և պատրաստ են բողոքարկել այն ու Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել ՄԻԵԴ-ում։

7391 | 0
Facebook