Մեկնարկել է Գլոբբինգի ինովացիոն արշավը
Վերջին տարիներին՝ ՀՀ-ում օնլայն առևտրի զգալի աճ է նկատվել, ինչի արդյունքում օնլայն շոփինգը մարդու ապրելակերպի անբաժանելի մասն է կազմել։ «Գլոբբինգ» ընկերությունը, որը ստեղծեց ՀՀ-ում օնլայն առևտրի մշակույթը, ամիսներ առաջ առաքեց երկու միլիոներորդ ծանրոցը։ Վերհիշենք Գլոբբինգի անցած ուղին և օնլայն ոլորտում կատարած նորարարությունները, որոնք իսկապես հեղափոխող էին։ -2015 -ին Գլոբբինգը հանդես եկավ ոլորտի համար աննախադեպ նորարությամբ՝ քաղաքի կենտրոնում բացելով ինովացիոն սպասարկման սրահը, որտեղ հնարավոր էր կատարել օնլայն գնումներ և ստանալ դրանք արագ ու ապահով։ -2016-ին Գլոբբինգը հեղափոխեց ոլորտը և հրաժարվեց՝ մինիմում վճար և հաշվարկ ծավալային քաշով հասկացությունից և առաքման վճարը սկսեց հաշվարկել փաստացի ծանրոցի փաստացի քաշով։ -2017-ին Գլոբբինգը կրկին հեղափոխեց ոլորտը՝ ներկայացնելով տարածաշրջանում առաջին, ինովացիոն, ռոբոտացված համակարգով աշխատող սրահները, որոնք ինտեգրված էին նաև մաքսային ծրագրին և հնարավորություն էին տալիս ստանալ ապրանքը առանց մաքսատուն այցելելու։ Գլոբբինգի մշակած համակարգը լայնորեն կիրառվում է նաև այլ ընկերությունների կողմից։ - 2018-ին Գլոբբինգը ձեռնամուխ եղավ՝ Երևանում և մարզերում, օնլայն գնումների զարգացմանը և տեղադրեց ՀՀ-ում առաջին ավտոմատացված լոքերները։ -2019- ին Գլոբբինգը դուրս եկավ միջազգային շուկա դառնալով բացարձակ առաջատար նաև Ղազախստանում և թողարկեց իր ֆրանչայզինգ ծրագիրը։ Այժմ, «Գլոբբինգ»-ը նոր արշավ է իրականացնում ՝ «GInnovation», որի շրջանակներում ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել նոր գործառույթ, որը կդարձնի օնլայն գնումներն էլ ավելի հարմար և կնպաստի օնլայն առևտրի զարգացմանը։ Այսպես, օրինակ առաջին անգամ ՀՀ-ում Գլոբբինգը ներկայացնում է՝ «Մաքսավճարի վճարում առցանց և Գլոբբինգի սրահներում» գործառույթը, որի միջոցով այսուհետ հնարավոր կլինի վճարել մաքսավճարը առցանց Գլոբբինգի վեբ կայքից, ՄոբիԴրամ հավելվածի կամ տերմինալների միջոցով։ Գլոբբինգի նախաձեռնությունը մեծ ներդրում է ոլորտի զարգացման համար, որից նաև կկարողանան օգտվել այլ կազմակերպություններ։ Հղում՝ globbing.com: |