Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արևմտյան Հայաստան պետություն երբևէ գոյություն չի ունեցել». Արա Պապյան

22:15, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
«Արևմտյան Հայաստան պետություն երբևէ գոյություն չի ունեցել». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ վերջին շրջանում մի քանի հարց եմ ստացել, այսպես կոչված, «Արևմտյան Հայաստանի քաղաքացիության», մասնավորապես, անձնագրերի վաճառքի վերաբերյալ, պատասխանում եմ:

Անձնագիրը տվյալ պետության քաղաքացիության փաստն ամրագրող փաստաթուղթ է: Այն ածանցվում է քաղաքացիության առկայությունից: Քաղաքացիություն ունենում են և կարող են շնորհել միմիայն անկախ և ճանաչված պետությունները:

Արևմտյան Հայաստան պետություն երբևէ գոյություն չի ունեցել և չունի՝ ո՛չ de facto, և ո՛չ էլ de jure: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կրում են «Արևմտյան Հայաստանի կառավարություն», «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարոթյուն», «Արևմտյան Հայաստանի խորհրդարան» կամ նման բաներ, անկախ անվանումներից հասարակական կազմակերպություններ են՝ NGO-եր, ոչ ավելին: Հետևաբար, նրանք իրավասու չեն 30 եվրոյով վաճառելու «Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն»: Դա պարզ դրամաշորթություն է, այն էլ քրեորեն պատժելի»:

4758 | 0
Facebook