Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում ցուցարարներին կառավարել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից ու Չեխիայից, հայտնում է BelTa-ն:
Նրա խոսքով՝ երեկ նախագահական ընտրությունները նման էին տոնի, սակայն որոշ մարդիկ փորձեցին փչացնել այն: «Հասկանում եք, դա տոն է, սակայն որոշ մարդիկ փորձեցին փչացնել այն: Մենք ֆիքսեցինք նրանց: Նրանց կառավարում էին Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից ու Չեխիայից»,- հավելել է Բելառուսի նախագահը: