Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սիփան Փաշինյանը պարզաբանում է տարածել

14:15, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
Սիփան Փաշինյանը պարզաբանում է տարածել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է. «Էն, որ նախկինում պետության և ժողովրդի, և որ ամենակարևորն է, զինվորի հասանելիքը թալանածները իրենց քրգործին սպսելուց կամ քրգործի ընթացքում գողոնի մի մասը ծախսում են մանիպուլյացիաների և կեղծիքի տարածման վրա, որով ուզում են ցույց տալ, որ մենք իրենց նման կոռումպացված ենք, սակայն իրենց պատեպատ տալով, ուժերը լարելով, գիշերները չքնելով, զանգելով մարզում և Երևանում իրենց ծանոթ ու անծանոթներին, արդյունքի չեն հասել, որոշել են կեղծիք տարածել արդեն երկրորդ անգամ. իմ ավտոմեքենայի հետ աղերս չունեցող այլ ավելի թանկարժեք ավտոմեքենայի նկարներ, հավանաբար, տեղադրելով լափամանի փողերով պատվիրված նյութերում:

Սիրելի հայրենակիցներ, իմ ավտոմեքենան Lexus rx350 մակնիշի է, արտադրված 2006 թվականին, գնել եմ ԱՄՆ-ից վթարված վիճակում, որը վերանորոգել եմ և տեղադրել բնական գազ: Տեղադրում եմ նաև իմ մեքենայի նկարները:
     Այս թեմային կրկին կանրադառնամ»:

Սիփան Փաշինյանի ավտոմեքենան
Սիփան Փաշինյանի ավտոմեքենան
Սիփան Փաշինյանի ավտոմեքենան
Սիփան Փաշինյանի ավտոմեքենան
Սիփան Փաշինյանի ավտոմեքենան
Սիփան Փաշինյանի ավտոմեքենան

6319 | 0
Facebook