Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից». Արման Աբովյան

03:05, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
«Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից». Արման Աբովյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լիբանանի շուրջ շատ ակտիվ ծավալվում են լրջագույն գործընթացներ, որոնք Հայաստանի Հանրապետության համար ունեն կարևոր նշանակություն։
     Տեսե՛ք. մինչև Բեյրութում որոտաց հայտնի պայթյունը, Լիբանանը արդեն իսկ գտնվում էր խորը տնտեսական ճգնաժամի մեջ, որին գումարվում էին քաղաքական անկայունությունը և երրորդ երկրների բռի միջամտությունը Լիբանանի ներքին գործերի մեջ։
     Պայթյունից հետո Լիբանանը հայտնվեց ծանրագույն տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ։
     Պայթյունի պատճառով ոչնչացվել է Լիբանանի պահուստային ցորենի գրեթե 80 տոկոսը, դեղորայքային պաշարների կեսը, արդյունաբերական ձեռնարկությունների 37 տոկոսը և այս ամենը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։
     Լիբանանի ղեկավարությունը արդեն հայտարարել է, որ ի զորու չէ միայնակ հաղթահարել ստեղծված ճգնաժամը։
     Իհարկե, անմիջապես ակտիվացան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնները։
     Թուրքիան և Իրանը, ԱՄՆ-ն և մերձավոր արևվելքի պետությունները, «Հեզբոլլա» ռազմական խմբավորումը և իսրայելական հատուկ ծառայությունները։
     Վիճակը առավել քան մտահոգիչ է, օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արդեն իսկ հայտարարում է Լիբանանի ուղղությամբ քաղաքական ակտիվ միջամտության մասին, նույնը հայտարարում են գերմանացիները, Իրանը հաստատ որ հեռու չի մնա լիբանանյան գործընթացներից, դե «Հեզբոլլան» արդեն ձեռնարկում է հստակ քայլեր իր ազդեցությունը ընդլայնելու ուղղությամբ, թուրքերը և իսրայելցիները նույնպես խառնվել են իրար։
     Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից, քանզի մեր աշխարհաքաղաքական հետաքրքրություններից բացի, մենք, միանշանակ, հետաքրքրված ենք ուժեղ և կայուն Լիբանանի գոյության մեջ և, իհարկե, մեզ համար կարևորագույն խնդիր է հայկական համայնքի անվտանգությունը և բարեկեցությունը, իսկ դա նաև կախված է, թե ով ի վերջո կհաղթի լիբանանական «գահերի խաղերում»»:

| | |
2049 | 0
Facebook
COMMENT.am