Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշի սահմանամերձ համայնքներում մեկնարկում է մշակութային միջոցառումների շարք

20:25, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Տավուշի սահմանամերձ համայնքներում մեկնարկում է մշակութային միջոցառումների շարք

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում՝ օգոստոսի 5-ից մեկնարկում է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքը:
     Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը Տավուշը կվերածվի մշակութային կենտրոնի:
     «Ազգային միասնությունն ու ազգային զորությունն առավել ցայտուն են դառնում, երբ համատեղվում են բազկի, մտքի զորությունն ու երևակայությունը: Այսօր ավելի քան պատեհ ժամանակն է, որ մենք մեր զգալի մշակութային և ստեղծարար ներուժը սևեռենք դեպի Տավուշ և մինչև տարեվերջ Տավուշը դարձնենք մշակութային իրադարձությունների կենտրոն: Այս ամենն առաջին հերթին արվում է սահմանամերձ համայնքների բնակիչների համար»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ մշակութային երթը սկսվում է մանկապատանեկան մշակութային ծրագրերով՝ Արծվաբերդում և Տավուշում: Միջոցառումներին ներկա կլինեն նաև հարևան համայնքների բնակիչները:
     Նշենք, որ այս պահին արդեն մեկնարկել են տավուշյան մշակութային միջոցառումները. Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները երեխաների դատին են ներկայացնում «Անխելք մարդը» ներկայացումը: «Մասունք» համույթը հանդես է գալիս հետաքրքիր պարային ծրագրով, իսկ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտները՝ հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններով:
     Այցի շրջանակում սահմանամերձ համայնքներին կտրամադրվի պետական պատվերով հրատարակված շուրջ 100 անուն գրականություն:

7714 | 0
Facebook