Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նույն ցավոտ խնդիրը»․ Թամար Գալստյան

00:40, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
«Նույն ցավոտ խնդիրը»․ Թամար Գալստյան

Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նույն ցավոտ խնդիրը

Հանրապետության համարյա ողջ տարածքում մանրատերև թեղին այսօր այս նույն վիճակում է:

Նոր ծլած ծառն արդեն հիվանդ է, իսկ բուժումը պահանջում է ամենամյա անընդմեջ խնամք: Ամեն տարի ու մի քանի անգամ ծառը և շրջապատը պիտի սրսկվեն ուժեղ միջատասպան դեղերով: Ծառի մեջ ապրող լվիճը թռնում է այլ բույսերի վրա, և այդ բույսերը ևս պիտի սրսկվեն մի քանի անգամ:

Առաջին հերթին վարակվում են ծիրանենիները, սալորենիները, դեղձենիները, վարդերը...

Հիվանդ ու թույլ ծառերը գրավիչ սնունդ են այլ վնասատուների համար, և հաճախ նույն ծառը բուժելու համար պիտի տարբեր մեթոդներ կիրառել:

Մանրատերև թեղին ներկրվել է Արևելյան Ասիայից ու լինելով ինվազիվ, արագ տարածվել է: Որտեղ էլ չի տարածվել՝ ծառատունկերի ժամանակ է տնկվել:

Բնական անտառներից տասնամյակներով կտրվել-հանվել են արժեքավոր ծառատեսակները՝ հաճարենիներն ու կաղնիները, իսկ շրջապատը լցվել է ցածրարժեք ու վնասակար խոտանով:

Արդյունքում՝ բնական անտառները հիվանդ են, իսկ քաղաքային ֆլորան օրհասական վիճակում է»:

4729 | 0
Facebook