Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել». Արթուր Խաչատրյան

13:25, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
«Ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել». Արթուր Խաչատրյան

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտության նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ: Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել: Ի դեպ՝ հիշեցնեմ, որ մեծն Արամ Մանուկյանի արձանի բացմանը, ում դու դավաճան կոչեցիր, մասնակցել են վեհափառը, ՀՀ նախագահը և ՀՀ վարչապետը: Անդրանիկին թուրքերին հանձնողի՞ արձանն էին բացում Երևանի կենտրոնում: Ամո՛թ քեզ»:

6723 | 0
Facebook