Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ի՞նչ են խոստացել». մանրամասներ՝ դատավորների ընդհանուր ժողովից. «Ժողովուրդ»

09:20, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
«Ի՞նչ են խոստացել». մանրամասներ՝ դատավորների ընդհանուր ժողովից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովը հանգիստ է անցել, և չնայած նիստի ժամանակ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություններ, սակայն, որպես այդպիսին, սուր դրվագներ տեղի չեն ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն է հարց ուղղել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին:
     Մասնավորապես, վերջինս հետաքրքրվել է, թե ինչու է որոշել թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը և գնալ ու դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: Նա նաև հետաքրքրվել է, թե ինչ անձնական ցանկություններ ունի, ինչ երաշխիքներ են նրան տվել և ինչ են խոստացել: Սակայն, ի պատասխան, Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, թե անձնական դրդումներ չի ունեցել, սակայն հիմա ցանկանում է իր աշխատանքային գործունեությունը շարունակել ՍԴ-ում:

Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամի թեկնածու ինքնաառաջադրվելու որոշումն, իսկապես, անակնկալ է եղել դատական համակարգի ներկայացուցիչների համար, և դատավոր Նախշքարյանի հարցը ևս այդ պատճառով է տրվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3773 | 1
Facebook