Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանության եկած խմբի համար առաջնահերթություն է խորթ բարքերի և արժեքների տարածումը». Գ. Գալստյան

11:40, կիրակի, 26 հուլիսի, 2020 թ.
«Իշխանության եկած խմբի համար առաջնահերթություն է խորթ բարքերի և արժեքների տարածումը». Գ. Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավալի է, որ համազգային ընդվզման արդյունքում իշխանության եկած խմբի համար առաջնահերթություն է հանդիսանում մեր ազգային դիմագծին խորթ բարքերի և արժեքների տարածումը:
     Զուր չէր, որ վերջերս հրապարակված «Ազգային անվտանգության ռազմավարություն 2020» կոչվող գրքույկում նույնիսկ սիմվոլիկ կերպով խոսք չկար ազգային մշակույթի վերաբերյալ: Իհարկե. ներկայիս իշխանությունն ինչպե՞ս կարող է ազգային մշակույթը դիտարկել որպես ազգային անվտանգության ռազմավարության առաջնահերթություն, եթե արշավում է դրա դեմ»:

3899 | 1
Facebook