Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

«Արհեստականորեն հերոսներ մի՛ ստեղծեք». Գևորգ Գալստյան

02:20, երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ.
«Արհեստականորեն հերոսներ մի՛ ստեղծեք». Գևորգ Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերոսներ արհեստականորեն մի ստեղծեք, որպեսզի հետո ստիպված չլինեք պայքարել արհեստական հերոսների հրեշավոր էության դեմ: Նման օրինակներ շատ կան, որոնցից մեկը ոչ վաղ անցյալում: Իրական հերոսները գործով են հերոսանում, ոչ թե լոբբիստական տեխնոլոգիաներով: Եթե նույնիսկ համոզված եք, որ մարդու գործը հերոսական է, մի շտապեք, թույլ տվեք ժամանակը հիմնավորի նրա հերոս լինելը: Մի' անտեսեք քաղաքական հիշողության նշանակությունը: Զարգացրե'ք այն: Համբերատար և ուշիմ եղեք հերոսներ ընտրելու հարցում»:

11689 | 0
Facebook