Կյանքից հեռացել է վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը
15:50, ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ.
2020 թվականի հուլիսի 15-ին կյանքից հեռացել է վաստակավոր մարզիչ Աշոտ Գուրգենի Սարիբեկյանը: Կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը 1955 թվականին, ընդունվելով Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, ներկայացնում է ՖԻՄԱ-ի ֆուտբոլային թիմը, որի կազմում երկու տարի անց դառնում է Խորհրդային Միության ֆիզկուլտ ինստիտուտների ֆուտբոլային առաջնության չեմպիոն: Կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը Ուսումն ավարտելուց հետո 1959 թվականին աշխատանքի է ընդունվում Երևանի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց՝ նախ որպես մարզիչ, այնուհետև՝ դպրոցի ուսմասվար: 1981-1982 թվականներին որպես մարզիչ աշխատանքի է հրավիրվում Երևանի «Արարատ» թիմ: Իսկ 1982-ին վերադառնում վերադառնում հարազատ դպրոց, որտեղ և աշխատում է մինչև 2004 թվականը՝ զբաղեցնելով ուսմասվարի, այնուհետև՝ փոխտնօրենի պաշտոններ: Կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը Աշոտ Սարիբեկյանը հայկական և համաշխարհային ֆուտբոլին տվել է այնպիսի մարզիկներ, ինչպիսիք են Սուրեն Մարտիրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը, Հունան Պողոսյանը և ուրիշներ: Իսկ նրա մարզած Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը1984-ին դարձել է Խորհրդային Միության գավաթակիր: Կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը |
6115 | 0