Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հուլիսի 9-ից անհետ կորած Խնձորեսկի բնակչի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

19:45, երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
Հուլիսի 9-ից անհետ կորած Խնձորեսկի բնակչի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է
     մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
     Ժամը 18։05-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
     Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, այնուհետև՝ նաև հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
     Որոնողական աշխատանքներին ներգրավված են ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։ Քաղաքացու շուրջ հինգ օր տևած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Մթության պատճառով աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։

3415 | 0
Facebook